Կոնստանտին Ռեմչուկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ կապի ժամանակ ասաց, որ ինքն այն ռուսներից է, ովքեր ցանկանում են Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, մինչդեռ այդ հարաբերությունները գնալով վատանում են:
ՈՒղիղ գծի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրին, թե որքա՞ն կտևեն պատժամիջոցները, հնարավո՞ր է Իրանի տարբերակը, որ մի քանի տասնամյակ պատժամիջոցների տակ է:
«Հայոց ցեղասպանության հիմնա«Հայոց ցեղասպանության հիմնահարցը` համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների` Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում» ծրագրի շրջանակներում Սլավոնական համալսարանի, ԳԱԱ գիտակրթական կենտրոնի և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի 50 մագիստրոսները ապրիլ-մայիս ամիսներին հնարավորություն ունեն դերային խաղ-քննարկումների միջոցով զարգացնել իրենց դիվանագիտական հմտությունները:
Ապրիլի 17-ին Երևանի Կոմիտասի անվան այգում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպվեց ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ապրիլի 24-ին Հայաստան են գալու հազարավոր հյուրեր, տարբեր երկրների ղեկավարներ, պատվիրակություններ: Միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում են երկրի նախագահին։
Կարեն Դեմիրճյանի մասին խոսելու տեղ ու առիթներ դեռ շատ կլինեն: Այդ առիթներից մեկն էլ ինձ համար 2002-ի ապրիլի 17-ն էր, երբ Դեմիրճյանի անունը կրող մարզահամերգային համալիրում նշվում էր Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70-ամյակը:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ապրիլի 14-ին հյուրընկալվեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները` համագործակցության և իրականացված աշխատանքների գնահատման նպատակով:
Թեքեյան կենտրոնում վաղը` ժամը 19:00-ին կցուցադրվի «Հայաստանը 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Գեորգի Գևորգովը և սցենարի հեղինակ Վահան Տեր-Ղազարյանը: Ֆիլմի տևողությունը՝ 50 րոպե է:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...